Հոդված 10
Հոդված 10
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը այն բոլոր պետություններին, որոնց մասին ասված է Դաշնագրի 48 հոդվածի 1-ին կետում, հաղորդում է ներքոհիշյալի`
ա) սույն արձանագրության համաձայն վերապահումների, հաղորդումների և ծանուցումների,
բ) սույն արձանագրության 4 և 5 հոդվածների համաձայն արված հայտարարությունների,
գ) սույն արձանագրության 7 հոդվածին համապատասխան ստորագրումների, վավերացումների և միացումների,
դ) սույն արձանագրության 8 հոդվածի համաձայն նրա ուժի մեջ մտնելու ժամկետի մասին: