Հոդված 7
Հոդված 7
1. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրն ստորագրած ցանկացած պետության ստորագրման համար:
2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման ցանկացած պետության կողմից, որը վավերացրել է Դաշնագիրը կամ միացել նրան: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը վավերացրած կամ նրան միացած ցանկացած պետության միանալու համար:
4. Միանալն իրականացվում է միանալու փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունն ստորագրած կամ նրան միացած բոլոր պետություններին հաղորդում է յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու փաստաթղթի մասին: