Հոդված 8
Հոդված 8
1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն արձանագրությունը կվավերացնի կամ նրան կմիանա տասներորդ վավերագիրը կամ միանալու փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սեփական վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց: