Հոդված 3
Հոդված 3
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տոհմային արտադրանքի արտադրության ոլորտում միասնական պահանջների կիրառման նպատակով սելեկցիոն տոհմային աշխատանք կատարելիս անդամ պետություններն իրականացնում են գյուղատնտեսական կենդանիների՝ ստեղծված նոր տեսակների, շարքերի (ցեղատեսակների) և խաչասերումների փորձարկում անցկացնելու, տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկ փորձաքննություն անցկացնելու, հարակից ցեղատեսակների օգտագործմամբ ստացված տոհմային կենդանիների ցեղատեսակը որոշելու, ինչպես նաև տոհմային արժեքը գնահատելու միասնականացում՝ սույն համաձայնագրին համապատասխան:
Գյուղատնտեսական կենդանիների՝ ստեղծված նոր տեսակների, շարքերի (ցեղատեսակների) և խաչասերումների փորձարկում անցկացնելու կարգը, տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկ փորձաքննություն անցկացնելու կարգը, հարակից ցեղատեսակների օգտագործմամբ ստացված տոհմային կենդանիների ցեղատեսակը որոշելու կարգը, ինչպես նաև տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաները հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից: