Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագիրը մշակված է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականություն իրականացնելու նպատակով, և դրանով կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարումը:
Անդամ պետությունների տարածքներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները: