Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 մարտի 2016 թվականի թիվ 33 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ ու ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ ու ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգը հաստատելու մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 53-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ ու ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Օ. Պանկրատով Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

20 թվականի թիվ որոշմամբ

ԿԱՐԳ

սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ և ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջների (այսուհետ՝ միասնական սանիտարական պահանջներ) և ընթացակարգերի մշակմանը, հաստատմանը, փոփոխմանը և կիրառմանը ներկայացվող պահանջները:

2. Միասնական սանիտարական պահանջները և ընթացակարգերը մշակվում, հաստատվում, փոփոխվում և կիրառվում են պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) (այսուհետ՝ հսկողության ենթակա արտադրանք) նկատմամբ և ուղղված են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության կանխարգելմանն ու մարդու կենսագործունեության բարենպաստ պայմանների ապահովմանը:

3. Միասնական սանիտարական պահանջները մշակվում են հետևյալի հիման վրա՝

ա) գիտական հետազոտությունների, այդ թվում՝ մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի գնահատման.

բ) միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, ձեռնարկների և (կամ) առաջարկությունների:

4. Միասնական սանիտարական պահանջները և ընթացակարգերը հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի կողմից:

Միասնական սանիտարական պահանջների և ընթացակարգերի մշակումն ու փոփոխումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

5. Միասնական սանիտարական պահանջները և ընթացակարգերը կիրառվում են՝

ա) հսկողության ենթակա արտադրանքի արտադրության և շրջանառության ժամանակ.

բ) հսկողության ենթակա արտադրանքի նկատմամբ արտադրական հսկողություն կազմակերպելու և իրականացնելու համար.

գ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան՝ հսկողության ենթակա արտադրանքի նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելիս.

դ) բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունն ապահովելու համար.

ե) սանիտարահամաճարակաբանական (կանխարգելիչ) միջոցառումներ իրականացնելու համար.

զ) ժամանակավոր սանիտարական միջոցներ մշակելու և ներդնելու համար.

է) հսկողության ենթակա արտադրանքի առանձին տեսակների պետական գրանցման համար.

ը) սոցիալ-հիգիենիկ մշտադիտարկում անցկացնելու համար.

թ) հսկողության ենթակա արտադրանքի սանիտարահամաճարակաբանական փորձաքննություն (սանիտարահիգիենիկ փորձաքննություն, զննություններ, հետազոտություններ, փորձարկումներ, թունաբանական, հիգիենիկ և այլ տեսակների գնահատումներ) անցկացնելու համար.

ժ) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության դեպքում բնակչության առողջության համար ռիսկերը գնահատելիս:

6. Սահմանված կարգով հաստատված՝ միասնական սանիտարական պահանջները և (կամ) ընթացակարգերը ներառվում են՝

Միության տեխնիկական կանոնակարգերի նախագծեր մշակողների կողմից մշակվող՝ Միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերում.

Միության ընդունված տեխնիկական կանոնակարգերում՝ սույն կարգին համապատասխան։

7. Միասնական սանիտարական պահանջներ ու ընթացակարգեր մշակելու և դրանցում փոփոխություններ կատարելու նպատակներով՝ անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում հետևյալը՝

ա) համապատասխան առաջարկություն պարունակող դիմում (նամակ).

բ) միասնական սանիտարական պահանջների մշակման (փոփոխման) վերաբերյալ առաջարկության գիտական հիմնավորում՝ ներառյալ մշակման համար առաջարկվող միասնական սանիտարական պահանջների (միասնական սանիտարական պահանջների փոփոխությունների)՝ միջազգային ստանդարտներին, ձեռնարկներին և (կամ) առաջարկություններին համապատասխանության վերլուծությունը.

գ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափումների մեթոդների վերաբերյալ տեղեկություններ, կամ մեթոդների բացակայության կամ առկա մեթոդների կիրառման անհնարինության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափումների առաջարկվող մեթոդներ:

8. Այն դեպքում, երբ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել այն արտադրանքին ներկայացվող միասնական սանիտարական պահանջներում, որի առնչությամբ ընդունվել է Միության տեխնիկական կանոնակարգը, և (կամ) ընթացակարգերում, անդամ պետությունները, ի լրումն սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նյութերի, Հանձնաժողով են ներկայացնում Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:

9. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նյութերի հետ միասին դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը նյութերը քննարկման համար ընդունելու և հարցը Սանիտարական, կարանտինային բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցների տեխնիկական կանոնակարգման, կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր սանիտարական միջոցների հարցերով ենթակոմիտեի (այսուհետ՝ ենթակոմիտե) հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում անդամ պետություն:

Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նյութերը ոչ ամբողջ ծավալով ներկայացնելու դեպքում Հանձնաժողովը նշված ժամկետում վերադարձնում է դրանք անդամ պետություն՝ դրանց ընդունումը մերժելու հիմնավորմամբ:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված ծանուցումն անդամ պետություն ուղարկելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն անդամ պետության կողմից ներկայացված նյութերի հիման վրա նախապատրաստում է Հանձնաժողովի՝ միասնական սանիտարական պահանջներում և (կամ) ընթացակարգերում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ (այսուհետ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծ), որը ենթակոմիտեի հերթական նիստին ենթակա է քննարկման:

11. Հանձնաժողովի որոշման նախագծի և դրան կից նյութերի քննարկման արդյունքների հիման վրա ենթակոմիտեն ընդունում է որոշում՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը լրամշակելու կամ Հանձնաժողովի որոշման նախագիծը հանրային քննարկման դնելու վերաբերյալ:

12. Հանձնաժողովի որոշման նախագծի լրամշակումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ համապատասխան որոշումն ենթակոմիտեի կողմից ընդունվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի որոշման լրամշակված նախագիծը ենթակոմիտեի հերթական նիստին ենթակա է քննարկման:

Հանրային քննարկման նպատակներով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք) Հանձնաժողովի որոշման նախագծի հրապարակումը (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի (այսուհետ՝ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգ) 149-րդ և 154-րդ կետերով նախատեսված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի հետ միասին) ապահովվում է Հանձնաժողովի կողմից՝ համապատասխան որոշումն ենթակոմիտեի կողմից ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հանձնաժողովի որոշման նախագծի առնչությամբ առաջարկություններ (դիտողություններ) ներկայացնելու համար սահմանվում է ժամկետ՝ Միության պաշտոնական կայքում այդ նախագծի հրապարակման օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ:

13. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 156-րդ կետին համապատասխան՝ Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի հրապարակման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը տեղեկացնում է Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկում անցկացնելու մեկնարկի մասին:

14. Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն ապահովում է՝

ա) հանրային քննարկման ընթացքում ստացված բոլոր առաջարկությունների (դիտողությունների) ուսումնասիրությունը, դրանց ներառումը մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագրում, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդակցությունների անցկացումը.

բ) մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագրի կազմումը՝ ըստ հավելվածով սահմանված ձևի.

գ) անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշման նախագծի և տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի լրամշակումը՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ներգրավմամբ.

դ) Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման լրամշակված նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և մեկնաբանությունների ու առաջարկությունների ամփոփագրի տեղադրումը:

15. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 68-70-րդ կետերին համապատասխան՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը:

16. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից միասնական սանիտարական պահանջներում և (կամ) ընթացակարգերում փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունելու դեպքում դրանք Միության տեխնիկական կանոնակարգում ներառելու նպատակներով՝ Հանձնաժողովը նախապատրաստում է Հանձնաժողովի խորհրդի՝ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ:

Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

17. Միասնական սանիտարական պահանջները և (կամ) ընթացակարգերը, որոնցում, Հանձնաժողովի կոլեգիայի որոշման համաձայն, կատարվել են փոփոխություններ, Հանձնաժողովի խորհրդի՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ սահմանված օրվանից ընդգրկվում են Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգում և կիրառվում են այդ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի նկատմամբ:

18. Հանձնաժողովի`միասնական սանիտարական պահանջները հաստատող որոշման՝ միջազգային ստանդարտներին անհամապատասխանության մասին գրավոր դիմումներ ստանալու դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 212 որոշմամբ հաստատված՝ «Սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն անցկացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան, անցկացվում է դրա փորձաքննությունը՝ Միության տարածքում կիրառվող սանիտարական միջոցների ներդաշնակեցման նպատակներով:

ՀԱՎԵԼՎԱԾ

Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ ու ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգի

(ձև)

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման ընթացքում ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների

__________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի անվանումը)

Համարը՝ ը/կ Որոշման նախագծի կառուցվածքային տարրը Տեղեկատվություն մեկնաբանություններ (առաջարկություններ) ներկայացրած անձի, ինչպես նաև դրանք ներկայացնելու եղանակի վերաբերյալ Մեկնաբանությունների (առաջարկությունների) բովանդակությունը Որոշման նախագծի մշակման համար պատասխանատու դեպարտամենտի մեկնաբանությունը

1 2 3 4 5

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։