Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿԱՄԲՈՋԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

10 մայիսի 2016 թվականի թիվ 56 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿԱՄԲՈՋԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահ` Տ. Սարգսյան

Նախագիծ

ՀՈՒՇԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխըմբռնման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կամբոջայի Թագավորության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

կարևորելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) և Կամբոջայի Թագավորության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացումը,

ձգտելով բացել առևտրատնտեսական համագործակցության նոր հեռանկարներ անդամ պետությունների և Կամբոջայի Թագավորության միջև,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրության սկզբունքներին,

հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

համաձայնեցին հետևյալի մասին.

1. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակն է նպաստել անդամ պետությունների և Կամբոջայի Թագավորության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանը, բարձրացնել փոխադարձ առևտրի արդյունավետությունը և իրականացնել միջոցներ՝ ուղղված Կողմերի միջև առևտրի զարգացումը կանխարգելող խոչընդոտների վերացմանը։

2. Իրենց իրավասությունների շրջանակներում Կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում՝

տնտեսական ինտեգրում.

առևտրային քաղաքականություն, ներառյալ՝ առևտրի պարզեցման մեխանիզմները.

մակրոտնտեսական վերլուծություն.

տեխնիկական կանոնակարգում և համապատասխանության գնահատում, ստանդարտացում և չափագիտություն.

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառում և սպառողների իրավունքների պաշտպանություն.

ֆինանսական շուկաներ.

տրանսպորտ.

էներգետիկա.

ագրոարդյունաբերական համալիր.

մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում.

պետական գնումներ.

արդյունաբերություն.

նորարարություններ.

մաքսային կարգավորում.

մտավոր սեփականություն.

ծառայություններ, ներդրումներ և ձեռնարկատիրության զարգացում.

տեղեկատվական տեխնոլոգիաներ.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։

3. Սույն հուշագրի իրականացման նպատակներով՝ փոխգործակցությունը կիրականացվի այդ թվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջային Թագավորության կառավարության միջև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացնեն Կողմերից յուրաքանչյուրի կողմից նշանակված համանախագահները:

Աշխատանքային խմբի նիստերին հրավերով կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հանդիպումները համանախագահների մակարդակով կանցկացվեն առնվազն տարին 1 անգամ։

Աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը և վայրը, կազմը և օրակարգը կհամաձայնեցվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից համատեղ։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:

4. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունն իրականացվում է՝

փոխադարձ առևտրի վրա ազդող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով.

անդամ պետությունների և Կամբոջայի Թագավորության միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման միջոցով.

անդամ պետությունների և Կամբոջայի Թագավորության միջև առևտրային հոսքերի դինամիկայի մասին վիճակագրական տեղեկությունների փոխանակման միջոցով.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական համառոտ ակնարկների և այլ նյութերի նախապատրաստման միջոցով.

անդամ պետությունների և Կամբոջայի Թագավորության բիզնես համայնքի և ասոցիացիաների համագործակցությանը աջակցելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ համագործակցության համատեղ պլանների և ծրագրերի նպատակով առաջարկությունների մշակման միջոցով։

5. Կողմերը կփորձեն իրականացնել կանոնավոր շփումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների և Կամբոջայի Թագավորության կառավարության անդամների միջև։

6. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

7. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու ամսաթվից։

9. Սույն հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

Ստորագրված է 2016 թվականի __________ «_____»-ին քաղաք ______________, երկու օրինակից, յուրաքանչյուրը ռուսերենով, անգլերենով և կխմերենով: Տարբերակների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Կամբոջայի Թագավորության

կառավարության կողմից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։