ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 հունվարի 2018 թվականի թիվ 10 քաղ. Մոսկվա
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Բելառուսի Հանրապետությունից`
Լոբանով Վլադիմիր Նիկոլայի՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության էկոնոմիկայի գլխավոր վարչության արդյունաբերության զարգացման վարչության պետ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Ակբերդին Ռուստամ Ալեքսանդրի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահ
Նուրաշև Թիմուր Բեկբոլատի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Օրոզբեկով Ալիմբեկ Ասիլբեկի` Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ռուսաստանի Դաշնությունից`
Կորչևոյ Եվգենի Անատոլիի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսական, սննդի և ճանապարհաշինարարական մեքենաշինության դեպարտամենտի տնօրեն
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Ռիժկովսկի Լեոնիդ Վլադիմիրի՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ
Աբդուալիևա ՄերուերտԿուլմուրատի` Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Յու.Ժ. Իվանովին, Ա.Կ. Երժանովին, Ն.Բ. Ժապարկուլովին, Կ.Ն. Միրզականովին և Վ.Վ. Սեմյոնովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան