Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որն ընդգրկված չէ այն արտադրանքի միասնական ցանկում (այսուհետ՝ միասնական ցանկ), որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, ինչպես նաև՝ այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որն ընդգրկված է միասնական ցանկում, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված արտադրանքի։

2. Սույն համաձայնագրի դրույթները չեն կիրառվում ստորև նշվածների առնչությամբ՝

ա) պետական պաշտպանության պատվերով մատակարարվող պաշտպանական արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), պետական գաղտնիք (գաղտնիքներ) կազմող կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող՝ սահմանափակ հասանելիություն ունեցող այլ տեղեկատվության շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության նպատակներով օգտագործվող արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), որի վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք (գաղտնիքներ) են կազմում, արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ) և օբյեկտներ, որոնց համար սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ, ինչպես նաև նշված արտադրանքի և օբյեկտների նախագծման (ներառյալ հետազննությունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման, ուտիլիզացման, թաղման գործընթացները,

բ) օգտագործված արտադրանք,

գ) դեղամիջոցներ,

դ) բժշկական արտադրատեսակներ (բժշկական նշանակության արտադրատեսակներ և բժշկական տեխնիկա)։

3. Սույն համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։