Հոդված 2
Հոդված 2
1. Անդամ պետություններն իրականացնում են փոխգործակցություն և տեղեկատվության փոխանակում (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով:
2. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից ուղևորային մաքսային հայտարարագրում և ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունները ներկայացնելու միջոցով: