Հոդված 6
Հոդված 6
1. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է և առանց այդպիսի տեղեկատվություն տրամադրած մարմնի գրավոր համաձայնության չի կարող օգտագործվել այն նպատակներից տարբերվող այլ նպատակներով, որոնց համար այն արվել և ներկայացվել է:
Տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող անդամ պետության մարմինները ձեռնարկում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և վերացմանն ուղղված միջոցներ՝ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան: Նշված տեղեկատվությունը չի պահվում ավելի երկար, քան պահանջում են այն նպատակները, որոնց համար այն փոխանցվել է։
Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության չարտոնված տարածման, դրա կորստի, ոչնչացման կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում տեղեկատվության հարցում կատարած անդամ պետության իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է տեղեկատվությունը ներկայացրած անդամ պետության իրավասու մարմնին և իրականացնում համապատասխան հետաքննություն: Անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների իրավասու մարմինները հետաքննություն իրականացնելիս փոխգործակցում են միմյանց հետ:
Սույն համաձայնագրի այն դրույթները, որոնցով նախատեսվում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովում, մնում են ուժի մեջ՝ սույն համաձայնագրի գործողության դադարեցման կամ դրա մասնակիցների կազմից անդամ պետության դուրս գալու դեպքում:
2. Անդամ պետությունների պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկությունների փոխանակման կարգը, պաշտպանության պայմանները և միջոցները սահմանվում են անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառելի առանձին միջազգային պայմանագրերով: