Հոդված 3
Հոդված 3
Անդամ պետությունը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազան ձևավորելու համար պատասխանատու մարմինը, ինչպես նաև նշված տվյալների բազայում պարունակվող տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմինը (մարմինները) (այսուհետ՝ պատասխանատու մարմին), և սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ դիվանագիտական ուղիներով ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդպիսի մարմինների, անդամ պետության՝ տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող լիազորված մարմնի, իրավապահ և մաքսային մարմինների մասին։
Նշված մարմինների փոփոխության դեպքում անդամ պետությունը 10-օրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծանուցումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում մյուս անդամ պետություններ է ուղարկում սույն հոդվածի՝ համապատասխանաբար առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը։