Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մեկ անդամ պետության լիազորված, իրավապահ և մաքսային մարմինների (այսուհետ՝ հարցում ներկայացրած մարմին) այն հարցումների հիման վրա, որոնք գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը) ուղարկվում են այլ անդամ պետության պատասխանատու մարմին (այսուհետ՝ հարցում ստացած մարմին)։

2. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու վերաբերյալ հարցումը ստորագրվում է հարցում ներկայացրած մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից և պարունակում է.

ա) հարցում ներկայացրած մարմնի անվանումը.

բ) հարցում ստացած մարմնի անվանումը.

գ) հղում սույն համաձայնագրին.

դ) հարցում ներկայացնելու հիմքերը և նպատակները.

ե) հարցման էության համառոտ շարադրանքը.

զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը.

է) այն ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որի համար տեղեկատվության հարցում է արվում.

ը) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը: Ավելի կարճ ժամկետներում հարցումը կատարելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ հարցման հիմքի և այն կատարելու ցանկալի ժամկետի մասին։

Շտապ հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից դրա ստացման օրվանից 10 օրացուցային օրը:

Եթե հարցում ստացած մարմնին հարցումը կատարելու համար անհրաժեշտ է հարցում ներկայացրած մարմնից լրացուցիչ տեղեկատվություն, ապա հարցումը կատարելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

Սույն կետով նախատեսված ժամկետներում հարցումը մասնակի կամ ամբողջությամբ կատարելու անհնարինության դեպքում, հարցում ստացած մարմինը գրավոր տեղեկացնում է հարցում ներկայացրած մարմնին հարցումը կատարելու ենթադրյալ ժամկետի վերաբերյալ:

4. Անդամ պետության՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազայի ձևավորման համար պատասխանատու մարմնի և պատասխանատու մարմինների միջև փոխգործակցությունն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կարող է իրականացվել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ պայմանով, որ նշված տեղեկատվական համակարգն ապահովելու է սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված՝ տեղեկատվության պաշտպանության միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։