Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման կատարումը մերժվում է, եթե՝

ա) հարցումը չի համապատասխանում սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին.

բ) հարցում ներկայացրած մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը հարցում ստացած մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու մասին նրան հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում.

գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացած մարմնից անկախ պատճառներով.

դ) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել հարցում ստացած մարմնի անդամ պետության ինքնիշխանությանը և (կամ) ազգային անվտանգությանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում հարցման կատարումը մերժելու դեպքում, հարցում ներկայացրած մարմինը հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցվում է մերժման պատճառների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։