Հոդված 1
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում։
2. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են սույն Համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ։
3. Համատեղ վերահսկիչ միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով դրանց ռուսերեն թարգմանությունը)։
4. Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով: