ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 հունիսի 2016 թվականի թիվ 83 քաղ. Մոսկվա
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Աբդուբալիև Էրմեկ Յուսուպժանի` Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էլեկտրաէներգիայի բաշխման բաժնի վարիչ
Կալիև Այբեկ Ռիսպեկի՝ «Նացիոնալնայա էներգետիչեսկայա հոլդինգովայա կոմպանիա» [«Национальная энергетическая холдинговая компания»] բաց բաժնետիրական ընկերության նախագահ
Օրոզոև Ուլան Էսենբայի` «Էլեկտրիչեսկիե ստանցիի» [«Электрические станции»] բաց բաժնետիրական ընկերության էներգիայի իրացման բաժնի պետ
Չոլպոնկուլով Մարատբեկ Աբժալբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էլեկտրաէներգիայի արտադրման և հաղորդման բաժնի վարիչ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Դրիգա Ալեքսանդր Սերգեյի՝ «Սիբիրսկայա գեներիրույուշչայա կոմպանիա» [«Сибирская генерирующая компания»] սահմանափակ պատասխանատվության ընկերության էլեկտրաէներգիայի և հզորության շուկաների հարցերով տնօրեն.
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը.
Ժունուսովա Դանա Բեյսենի՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» [«Атамекен»] ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ.
գ) հանել Խորհրդատվական կոմիտեի կազմից Ա.Ս. Մինաևին, Ռ.Գ. Սադիկովին, Ա.Կ. Ստամալիևին և Ս.Յու. Արխիպովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Տ. Սարգսյան