ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
6 նոյեմբերի 2018 թվականի թիվ 168 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ա. Մ. Սուբբոտինին՝ ստորագրել նշված արձանագրությունը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, հանդիսանալով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի (այսուհետ՝ Հուշագիր) կողմեր,
կարևորելով պարենային անվտանգության և կայուն զարգացման ապահովման ոլորտում շարունակական համագործակցությունը ներկայիս և ապագա սերունդների համար,
հաշվի առնելով, որ Հուշագրի գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 12-ին,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Հաշվի առնելով Հուշագրի 6-րդ կետի դրույթները՝ Հուշագրի կիրառման ժամկետը երկարաձգվում է 5 տարով, ընդ որում՝ Հուշագրի բոլոր դրույթները գործում են և մնում անփոփոխ։
2. Սույն արձանագրությունը համարվում է Հուշագրի անբաժան մաս և կիրառվում է ստորագրման օրվանից։
Ստորագրված է ____________ քաղաքում, 2018 թվականի ________ «___»-ին, երկու բնօրինակից՝ յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝
Միավորված ազգերի կազմակերպության
պարենի և գյուղատնտեսության
կազմակերպության կողմից՝