Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 նոյեմբերի 2018 թվականի թիվ 168 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ա. Մ. Սուբբոտինին՝ ստորագրել նշված արձանագրությունը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Նախագիծ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, հանդիսանալով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի (այսուհետ՝ Հուշագիր) կողմեր,

կարևորելով պարենային անվտանգության և կայուն զարգացման ապահովման ոլորտում շարունակական համագործակցությունը ներկայիս և ապագա սերունդների համար,

հաշվի առնելով, որ Հուշագրի գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 12-ին,

հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝

1. Հաշվի առնելով Հուշագրի 6-րդ կետի դրույթները՝ Հուշագրի կիրառման ժամկետը երկարաձգվում է 5 տարով, ընդ որում՝ Հուշագրի բոլոր դրույթները գործում են և մնում անփոփոխ։

2. Սույն արձանագրությունը համարվում է Հուշագրի անբաժան մաս և կիրառվում է ստորագրման օրվանից։

Ստորագրված է ____________ քաղաքում, 2018 թվականի ________ «___»-ին, երկու բնօրինակից՝ յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

Միավորված ազգերի կազմակերպության

պարենի և գյուղատնտեսության

կազմակերպության կողմից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։