ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 170 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Ռուսաստանի Դաշնությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Գրաչյովա Մարիա Ալեքսեյի՝ Դաշնային մաքսային ծառայության վերլուծական վարչության պետի տեղակալ
Լեոնտևա Գալինա Անատոլիի՝ Դաշնային մաքսային ծառայության ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
Սկիբա Վլադիմիր Յուրիի՝ Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Բիշովեց Վալերի Անատոլիի՝ Դաշնային մաքսային ծառայության մաքսային ռիսկերի հսկողության վարչության պետի առաջին տեղակալ
Սարկիսովա Լարիսա Նիկոլայի՝ Դաշնային մաքսային ծառայության ապրանքային անվանացանկի վարչության՝ բաղադրիչների տեսքով տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշումների ընդունման բաժնի պետի տեղակալ.
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ.Վ. Դանիլինին և Ե.Ա. Կոզիրևին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Տ. Սարգսյան