Գլուխ 2 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 9. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները
Հոդված 9. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները
Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝
1) բուժելու հիվանդ կենդանիներին.
2) կատարելու կենդանիների արհեստական սերմնավորում.
3) տրամադրելու համապատասխան նմուշի ստորագրված ու կնքված անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ.
4) անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի պիտանելիության հավաստման համար ունենալու դրոշմակնիքներ և անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներ.
5) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու խորհրդատվություն՝ կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման վերաբերյալ: