Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 9. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 9. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները

Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝

1) բուժելու հիվանդ կենդանիներին.

2) կատարելու կենդանիների արհեստական սերմնավորում.

3) տրամադրելու համապատասխան նմուշի ստորագրված անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ.

4) անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի պիտանելիության հավաստման համար ունենալու դրոշմակնիքներ և անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներ.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու խորհրդատվություն՝ կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման վերաբերյալ:

(9-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-81-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։