Հոդված 1
Հոդված 1
«Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, անուղղակի հարկերը, բացառությամբ դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների մասով ակցիզների, նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու իրավունք ունեցող հարկ վճարողների (վճարողների) կողմից վճարվում են ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:».
2) 20-րդ կետում՝
2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը ներկայացվում են սույն արձանագրության 19-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, սույն կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի, ներկայացվում են ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:».
3) 26-րդ կետում «մեկ այլ անդամ պետության տարածքից» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն արձանագրության 19-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան վճարված անուղղակի հարկերի գումարները» բառերը: