Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 օգոստոսի 2018 թվականի թիվ 130 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հաձնաժողովի խորհրդի ««2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

«2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » ի 20 թվականի թիվ քաղ.

2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

1. Հաստատել կից ներկայացվող՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների ծրագիրը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ կազմակերպել՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների անցկացման աշխատանքները.

հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ 2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների անցկացման կազմակերպական կոմիտեի կազմը և ապահովել այդ կազմակերպական կոմիտեի գործունեությունը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

« » ի 20 թվականի

թիվ որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

2019 թվականին եվրասիական նախագծի 25-ամյակը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակը նշելու հետ կապված միջոցառումների

Միջոցառման անվանումը Իրագործման ժամկետը

1. Առավել ակտիվ փորձագետների և լրագրողների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պաշտոնատար անձանց համար հոբելյանական խորհրդանիշով հուշանվերների գնում 2019 թվականի հունվար-ապրիլ

2. «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ

3. Եվրասիական տնտեսական միության մասին ֆիլմի նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամների ղեկավարների մասնակցությամբ` ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախկին պաշտոնատար անձինք 2019 թվականի հունվար-ապրիլ

4. Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունքներին և հեռանկարներին նվիրված 5 անիմացիոն տեսահոլովակների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ

5. Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին դասախոսություններով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար ուսումնական հաստատություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց ելույթների կազմակերպում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր

6. Զանգվածային լրատվության դաշնային միջոցներում հոդվածների հրապարակում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար հեռուստատեսային ալիքների և ռադիոկայանների ռեյտինգային տեղեկատվական կամ բանավեճային ծրագրերում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքների ու նվաճումների մասին սյուժեների նախապատրաստում:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրագործմանը նվիրված հաղորդաշարի կազմակերպում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր

7. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և միջազգային օդանավակայաններում ու Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի մուտքի կետերում «Բարի գալուստ Եվրասիական տնտեսական միություն» պլակատների տեղադրում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր

8. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և գովազդային վահանակների (բիլբորդների) վրա «Եվրասիական տնտեսական միության 5-րդ տարեդարձ» գովազդի տեղադրում 2019 թվականի հունվար-հունիս

9. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարմամբ (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային շփման լեզուների օգտագործման հնարավորությունները) միասնական մանրակերտների մշակում և տրանսպորտի վրա գովազդի զետեղում 2019 թվականի հունվար-հունիս

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ստեղծմանը նվիրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցությամբ 2019 թվականի մայիս

11. Մասնակցություն Եվրասիական Մեդիա ֆորում-2019-ին 2019 թվականի մայիս

12. Եվրասիական նախագծի 25-ամյակին և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված հուշախորհրդանիշի տեղադրման կազմակերպում 2019 թվականի հունվար-մայիս

13. «Եվրասիական նախագծի 25-րդ տարեդարձ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ տարեդարձ» փոստային հուշանամականիշի բացթողում և մարում 2019 թվականի հունվար-մայիս

14. Մասնակցություն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում-2019-ին 2019 թվականի մայիս-հունիս

15. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերի անցկացման համար 2019 թվականի մայիս-հուլիս

16. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ ՈւՀԱ-ի խաղերի անցկացման համար 2019 թվականի մայիս-սեպտեմբեր

17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի անունից դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար պաշտոնական ընդունելության կազմակերպում 2019 թվականի հունիս

18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սպարտակիադա 2019 թվականի հունիս

19. Մասնակցություն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված ամառային դիվանագիտական խաղերին 2019 թվականի օգոստոս

2019 թվականի հունվար-դեկտեմբեր

20. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների խոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից թողարկվող տպագիր արտադրանքի մատակարարում

21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շենքերում էքսկուրսիայի կազմակերպում 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր

22. «Եվրասիական տնտեսական միության հնգամյակի արդյունքները» գիտագործնական համաժողովի անցկացում՝ 100 հոգու համար նախատեսված ճաշի և 3 «սուրճի ընդմիջումների» կազմակերպմամբ 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր

23. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված՝ բիլիարդի միջազգային մրցախաղի կազմակերպման համար 2019 թվականի դեկտեմբեր

24. Սոցիալական ցանցերում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական էջերի համար նոր շապիկների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։