Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 օգոստոսի 2018 թվականի թիվ 128 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի գործակալության միջև փոխըմբռնման մասին» hուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Նախագիծ

ՀՈՒՇԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի գործակալության միջև փոխըմբռնման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի գործակալությունը, այսուհետ՝ Կողմեր,

ցանկանալով սահմանել և զարգացնել փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել այդպիսի համագործակցության մեխանիզմ,

նշելով բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության ապահովման համար միջազգային գործիքների և առաջատար գործելակերպերի կիրառման նպատակով փոխգործակցության իրականացման կարևորությունը,

առաջնորդվելով իրավահավասարության, փոխըմբռնման և բաց լինելու սկզբունքներով,

հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝

1. Սույն հուշագրի նպատակն է նպաստել Կողմերի միջև համագործակցության զարգացմանը։

2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝

փոխգործակցություն՝ Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի հետ Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկը ներդաշնակեցնելու համար պայմանների ստեղծման նպատակով.

համագործակցություն՝ բժշկական արտադրատեսակների դասակարգման հարցերով գիտամեթոդական և գործնական օգնության տրամադրման մասով.

առաջարկությունների մշակում՝ Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկի և Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի կատարելագործմանն ուղղված միջոցների վերաբերյալ:

3. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է՝

Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկի ժամանակին արդիականացման՝ հաշվի առնելով Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկում կատարված փոփոխությունները.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության և փորձի փոխանակման.

մեկ Կողմի ներկայացուցիչների՝ մյուս Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, գիտագործնական սեմինարների և համաժողովների անցկացման.

համագործակցության այլ ձևերի իրականացման միջոցով:

4. Սույն հուշագրի նպատակներին հասնելու համար Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի այդ թվում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկի ստեղծման և վարման աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի և Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի միջև փոխգործակցության միջոցով:

5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

6. Սույն հուշագրի իրագործմանը վերաբերող հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

7. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից ծանուցումն ստանալու օրվանից։

8. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ։

Ստորագրված է____________ քաղաքում 201___ թվականի _____ «______»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերենով տեքստը։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝ Բժշկական արտադրատեսակների

գլոբալ անվանացանկի

գործակալության կողմից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։