ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 նոյեմբերի 2018 թվականի թիվ 180 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ԹԻՎ 128 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 128 կարգադրության` հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Վ. Նազարենկոյին ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի գործակալության միջև փոխըմբռնման հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում նշված հուշագրի նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան