ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 163 քաղ. Մոսկվա
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշումը փոփոխելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշումը փոփոխելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշումը փոփոխելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշումը փոփոխելու մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 11 հանձնարարականին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Եվրոպական միության (Եվրոպական միության երկրների) ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հերբիցիդների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 90 որոշման մեջ (այսուհետ՝ թիվ 90 որոշում) փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Անհրաժեշտ համարել փոփոխությունների կատարումը թիվ 90 որոշման մեջ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սահմանված կարգով ընդունել թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը՝ նախատեսելով՝
եվրոպական արտադրողների կողմից պարտավորությունների ընդունումը` Եվրոպական միության ծագում ունեցող՝ «BASF» և «SYNGENTA» ապրանքային նշանների ներքո հերբիցիդների՝ Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքներ ներմուծումն ապահովելու մասով.
Եվրասիական տնտեսական միության շուկայում հերբիցիդների գների մոնիթորինգի իրականացումը՝ հակագնագցման միջոցի գործողության պայմաններում Եվրասիական տնտեսական միությունում հերբիցիդներ արտադրողների կողմից գների չհիմնավորված բարձրացման փաստերի հայտնաբերման մասով՝ գների այդպիսի չհիմնավորված բարձրացման հետևանքով Եվրասիական տնտեսական միությունում հերբիցիդներ սպառողների շահերի խախտման փաստերի հայտնաբերման դեպքում թիվ 90 որոշմամբ սահմանված միջոցի վերանայումը նախաձեռնելու նպատակով:
3. Սահմանել, որ թիվ 90 որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ դրանում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից`