Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

16 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 161 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Նիկոյան Նունե՝ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանրէաբանական խմբի ղեկավար

Բելառուսի Հանրապետությունից՝

Սուբցելսկայա

Իրինա Զինովիի՝ «Բելառուսի պետական անասնաբուժական կենտրոն» պետական հիմնարկի դեղաբանական պատրաստուկների հսկողության բաժնի պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Իդրիսովա

Կարլիգաշ Սադիրի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի գլխավոր փորձագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Ռոմանով

Ֆիլիպ Ալեքսանդրի՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության դեղամիջոցների շրջանառության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն.

բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի անդամների նոր պաշտոնները՝

Մարչենկո

Սերգեյ Իգորի՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն

Դերյաբին

Պավել Նիկոլայի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի in vitro-ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակների փորձաքննության հարցերով խմբի գլխավոր փորձագետ-համակարգող

Մոլոկովա

Գալինա Միխայիլի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի գլխավոր փորձագետ

Սատիբալդիևա Ժաննատ Աբենի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի in vitro-ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակների փորձաքննության հարցերով խմբի գլխավոր փորձագետ

Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի ղեկավար

Ուրազբաևա

Դինարա Չիմբուլատի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ալմաթի քաղաքի տարածքային մասնաճյուղի կենսաբանական փորձարկումների լաբորատորիաների վարիչ, փորձարկման լաբորատորիաներ ունեցող կենտրոնի տնօրենի տեղակալ

Շոկուբասով

Վալիխան Բայալիի՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Ցինդիմեև

Արսալան Գարմայի՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական.

գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Բ. Ենոքյանին, Ա.Կ. Լյախովսկուն, Ս.Ա. Աբիլկաևային և Ի.Գ. Օսիպովային:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։