ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 նոյեմբերի 2018 թվականի թիվ 20 քաղ. Մինսկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 5-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ՝ կազմակերպել եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների անցկացման աշխատանքը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ հաստատել եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների անցկացման հարցերով կազմակերպչական կոմիտեի կազմը և ապահովել այդ կազմակերպչական կոմիտեի գործունեությունը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական միջկառավարական
խորհդրի 2018 թվականի նոյեմբերի 27-ի
թիվ 20 կարգադրությամբ
ԾՐԱԳԻՐ
եվրասիական նախագծի 25-ամյակին և 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների
Միջոցառման անվանումը Իրականացման ժամկետը
1. Հոբելյանական խորհրդանշանով հուշանվերային արտադրանքի գնում՝ առավել ակտիվ փորձագետների և լրագրողների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պաշտոնատար անձանց համար 2019 թվականի հունվար-ապրիլ
2. «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալների պատրաստում 2019 թվականի հունվար-ապրիլ
3. Եվրասիական տնտեսական միության մասին ֆիլմի նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախկին պաշտոնատար անձանց մասնակցությամբ 2019 թվականի հունվար-ապրիլ
4. Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունքներին և հեռանկարներին նվիրված 5 անիմացիոն տեսահոլովակների ստեղծում 2019 թվականի հունվար-ապրիլ
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց՝ եվրասիական տնտեսական ինտեգրման մասին դասախոսություններին առնչվող ելույթների կազմակերպում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
6. Զանգվածային լրատվության դաշնային միջոցներում հոդվածների հրապարակում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջատար հեռուստաալիքների և ռադիոկայանների վարկանիշային տեղեկատվական կամ բանավեճային ծրագրերում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքների և ձեռքբերումների մասին սյուժեների նախապատրաստում:
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրականացմանը նվիրված հաղորդումների ցիկլի կազմակերպում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
7. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարման (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային հաղորդակցման լեզուների օգտագործման հնարավորությունը) առումով միասնական մակետների մշակում և «Բարի գալուստ Եվրասիական տնտեսական միություն» պլակատների տեղադրում Եվրասիական տնտեսական միության միջազգային օդանավակայաններում ու արտաքին սահմանի մուտքային կետերում 2019 թվականի հունվար-դեկտեմբեր
8. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարման (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային հաղորդակցման լեզուների օգտագործման հնարավորությունը) առումով միասնական մակետների մշակում և «Եվրասիական տնտեսական միությունը 5 տարեկան է» գովազդի տեղադրում բիլբորդների վրա 2019 թվականի հունվար-հուլիս
9. Ոճային (գեղարվեստական) և տեխնիկական կատարման (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական լեզուների և միջազգային հաղորդակցման լեզուների օգտագործման հնարավորությունը) առումով միասնական մակետների մշակում և գովազդի տեղադրում տրանսպորտի վրա 2019 թվականի հունվար հուլիս
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին զուգահեռ ընթացող՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցությամբ 2019 թվականի մայիս
11. Մասնակցություն Եվրասիական մեդիա ֆորում 2019-ին 2019 թվականի մայիս
12. Հուշախորհրդանիշի տեղադրման կազմակերպում՝ ի պատիվ եվրասիական նախագծի 25-ամյակի և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակի 2019 թվականի հունվար-մայիս
13. «Եվրասիական նախագծի 25-ամյակ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-ամյակ» փոստային հուշադրոշմանիշի թողարկում և մարում 2019 թվականի հունվար-մայիս
14. Մասնակցություն Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում 2019-ին 2019 թվականի մայիս-հուլիս
15. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի անցկացման համար 2019 թվականի մայիս-հուլիս
16. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ ՈՒՀԱ խաղի անցկացման համար 2019 թվականի մայիս-սեպտեմբեր
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի անունից պաշտոնական ընդունելության կազմակերպում՝ դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար 2019 թվականի հունիս
18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սպարտակիադա 2019 թվականի հունիս
19. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին զուգահեռ ընթացող ամառային դիվանագիտական խաղերին 2019 թվականի հունիս
2019 թվականի հունվար-դեկտեմբեր
20. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից թողարկվող՝ տպագիր արտադրանքի մատակարարում
21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շենքերում էքսկուրսիաների կազմակերպում 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր
22. «Եվրասիական տնտեսական միության հնգամյակի արդյունքները» գիտագործնական համաժողովների անցկացում՝ 100 հոգու համար ճաշի և սուրճի 3 ընդմիջումների կազմակերպմամբ 2019 թվականի հոկտեմբեր- դեկտեմբեր
23. Եվրասիական տնտեսական միության գավաթի պատրաստում՝ բիլյարդի միջազգային մրցախաղի անցկացման համար, որը նվիրված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրման 5-ամյակին 2019 թվականի դեկտեմբեր
24. Սոցիալական ցանցերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական էջերի համար նոր շապիկների ստեղծում 2019 թվականի հունվար-ապրիլ