Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 022/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

24 հուլիսի 2018 թվականի թիվ 122 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 022/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

«Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) փոփոխություններ կատարելու մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սննդամթերքի մակնշման մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) կատարվող

4-րդ հոդվածում՝

ա) 4.3-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սննդամթերքի հորինված անվանումը (առկայության դեպքում) պետք է ներառվի սննդամթերքի անվանման մեջ և զետեղված լինի անմիջապես դրա կողքին։».

բ) 4.8-րդ մասի 3-րդ կետում «վայրի անվանման մասին» բառերը փոխարինել «անվանման և վայրի մասին» բառերով.

գ) 4.12-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Դյուրընթեռնելիության չափանիշներն են մականշվածքում օգտագործվող այն տառատեսակի հստակությունը և ընթեռնելիությունը, որի չափսը պետք է համապատասխանի սույն կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված պահանջներին, ինչպես նաև հիմնագույնի և դրա վրա զետեղված տեղեկատվության գույնի միջև հակադրությունը, որոնցով ապահովվում է տեղեկատվությունն առանց օպտիկական հարմարանքների կիրառման՝ բացառությամբ տեսողության արատների շտկման համար օգտագործվող հարմարանքների (ակնոցներ, հպակային ոսպնյակներ և այլն), ընթերցելու հնարավորությունը։

Հասկանալիության չափորոշիչը տեքստի կամ տեքստի և պատկերի միջոցով սննդամթերքի մասին տեղեկատվության իմաստը փոխանցելու միանշանակությունն է։

Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ (բացի պատրաստման ամսաթիվը նշելու համար օգտագործվող բառերից և (կամ) պատրաստման ամսաթիվը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունից (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)) և 5-րդ (բացի պիտանիության ժամկետը նշելու համար օգտագործվող բառերից և (կամ) պիտանիության ժամկետը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունից (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)) ենթակետերով նախատեսված տեղեկությունները նշվում են 2 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ տառատեսակով (փոքրատառեր)։

Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ (օգտագործման վերաբերյալ առաջարկությունների և (կամ) օգտագործման սահմանափակումների մասով) և 9-րդ (մասնագիտացված սննդամթերքի համար) ենթակետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և (կամ) պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունը նշելու համար օգտագործվող բառերը նշվում են 0.8 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ տառատեսակով (փոքրատառեր)։».

դ) 4.12-րդ մասի 8-րդ կետը «սննդամթերքի պատկեր» բառերից հետո լրացնել «կամ տեքստային նկարագրություն» բառերով.

ե) 4.12-րդ մասի 9-րդ կետը «պատկերի» բառից հետո լրացնել «կամ տեքստային նկարագրության» բառերով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։