Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար պատասխանատվության միջոցները կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն՝ ուղղված Միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցների ներդաշնակեցմանը: Միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների ցանկը և դրանց իրականացման ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամփոփիչ այցելությունների անցկացման արդյունքները:

3. Անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի դրույթների կատարման հետ ծանոթանալու նպատակով իրականացվում են առաջնային ամփոփիչ այցելություններ:

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) առկա մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ուղղիչ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև լավագույն գործելակերպերի փոխանակման նպատակով կազմակերպվում են պարբերական ամփոփիչ այցելություններ:

Առաջնային ամփոփիչ այցելություններն անցկացվում են ամփոփիչ այցելություններ անցկացնելու այն ժամանակացույցին համապատասխան, որը ձևավորվում է անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից: Առաջնային ամփոփիչ այցելություններն անցկացվում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում: Պարբերական ամփոփիչ այցելություններն իրականացվում են առնվազն հինգ տարին մեկ անգամ:

Ամփոփիչ այցելություններն իրականացվում են ամփոփիչ խմբի կողմից, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) ներկայացուցիչները՝ ներառյալ նշված մարմինների (կազմակերպությունների) ղեկավարների տեղակալները և Հանձնաժողովի ներկայացուցիչները:

Առաջնային (կրկնակի) ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա կազմվում է համապատասխան եզրակացություն:

Պարբերական ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա կազմվում է հանձնարարական:

Անդամ պետություններից մեկի կողմից առաջնային ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա բացասական եզրակացություն ստանալու դեպքում կրկնակի այցելությունն իրականացվում է ամփոփիչ այցելություններ անցկացնելու ժամանակացույցով նախատեսված՝ վերջին առաջնային ամփոփիչ այցելության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Ամփոփիչ խմբի կազմը, եզրակացության ձևը և եզրակացության մեջ արտացոլման ենթակա տեղեկությունների ցանկը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։