Հոդված 6
Հոդված 6
1. Թանկարժեք մետաղների, չմշակված թանկարժեք քարերի, հազվագյուտ բնակտորների և զտարկման ոչ ենթակա բնակտորների հետ գործարքներ իրականացնելու դեպքում պայմանագրային (կոնտրակտային) գնի ձևավորումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2. Հազվագյուտ բնակտորների կատեգորիային չդասվող թանկարժեք մետաղների բնակտորները և այդպիսի բնակտորների հանքաբանական կոլեկցիոն նմուշները դրանց արդյունահանման սուբյեկտների կողմից կարող են իրացվել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով, որի տարածքում դրանք իրացվում են՝ բացառությամբ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի: