Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2 սեպտեմբերի 2019 թվականի թիվ 144 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » 20 թվականի թիվ քաղ.

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի ի

թիվ որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարվող

1. 13.1 կետում «10 աշխատանքային օր» բառերը փոխարինել «20 աշխատանքային օր» բառերով:

2. 13.2 կետի 3-րդ ենթակետում «հայտնաբերվել են սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքեր» բառերը փոխարինել «մշակվել է առաջարկ» բառերով:

3. 13.4 կետի տեքստում «10 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով:

4. 13..7 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Նյութերում գաղտնի տեղեկատվության բացակայության դեպքում լիազորված մարմինների ներկայացուցիչները կարող են մասնակցել խորհրդակցությանը տեսակոնֆերանս կապի միջոցով: Գաղտնի տեղեկատվության առկայության դեպքում խորհրդակցությունն անցկացվում է առկա ձևաչափով:»:

5. 13.10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Այն անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա, որի գործողություններում (անգործության մեջ) հայտնաբերվել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, և որին ուղարկվել էր առաջարկը, ինչպես նաև եթե առկա են բավարար հիմքեր` կարծելու, որ սահմանված ժամկետում առաջարկով նախատեսված միջոցները չեն կարող իրագործվել, նշված ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամի կողմից, ինչի մասին Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը տեղեկացնում է դիմումատուին, լիազորված մարմիններին, ինչպես նաև նշված պատճառաբանված միջնորդությունն ուղարկած անձին:

Պատճառաբանված միջնորդությունը կարող է ուղարկվել Հանձնաժողով համապատասխան միջոցների իրագործման առաջարկով սահմանված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։