ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
3 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 197 քաղ. Մոսկվա
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 123 որոշմամբ հաստատված՝ «Բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 4-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2019 թվականի դեկտեմբերի 3-ի
թիվ 197 կարգադրությամբ
ԿԱԶՄ
Բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեի
Հայաստանի Հանրապետությունից՝
Ասրյան Արմեն Բախշիի՝ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական
տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական
ընկերության բժշկական արտադրատեսակների գրանցման բաժնի
գլխավոր փորձագետ
Գուլքանյան Անդրանիկ Լևոնի՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական
ընկերության ջերմային, ֆիզիկաքիմիական և բժշկական նշանակության
սարքերի ստուգաչափման բաժնի պետի պաշտոնակատար
Դավթյան Դավիթ Հայրապետի՝ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական
տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական
ընկերության բժշկական արտադրատեսակների գրանցման բաժնի պետ
Դավթյան Քրիստինե Էդուարդի՝ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական
տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական
ընկերության բժշկական արտադրատեսակների գրանցման բաժնի
գլխավոր փորձագետ
Երիցյան Տաթևիկ Սեյրանի՝ «Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական
տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական
ընկերության՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության հարցերով համակարգող
Բելառուսի Հանրապետությունից՝
Բակովեց Նիկոլայ Վլադիմիրի՝ «Բելառուսի չափագիտության պետական ինստիտուտ» հանրապետական
ունիտար ձեռնարկության գիտության հարցերով տնօրենի տեղակալ
Գրինկո Դմիտրի Վլադիմիրի՝ «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների
կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ
Զլոտնիկովա Մարինա Իվանի՝ «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների
կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության բժշկական արտադրատեսակների հարցերով վարչության պետ
Տարասևիչ Նատալյա Պավելի՝ «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների
կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության իրավաբանական և
կադրային աշխատանքի հարցերով վարչության պետ
Շարամկով Վլադիմիր Անատոլիի՝ «Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոն» հանրապետական
ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Աբդիմանովա Բախիտ Ժեկսենի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և
բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության տարածքային
մասնաճյուղի տնօրենի տեղակալ
Ադիլկանով Ռուսլան Ամանգելդիի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղագործական կոմիտեի բժշկական արտադրատեսակների ապահովման մշտադիտարկման և վերլուծության վարչության ղեկավար
Ասիլբեկով Նուրլիբեկ Աբիբուլլայի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղագործական կոմիտեի նախագահի տեղակալ
Վոյնովան Դմիտրի Ալեքսանդրի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և
բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն»
տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության
դեպարտամենտի ղեկավար
Ժումակաևա Դինարա Սայաթի՝ «Ղազախստանի չափագիտության ինստիտուտ» հանրապետական
պետական ձեռնարկության օրենսդրական չափագիտության, միջազգային համագործակցության և որակավորման բարձրացման վարչության պետ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Աբալիևա Այնուրա Իմամազանի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության
դեղորայքով ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի
բժշկական արտադրատեսակների գրանցման վարչության պետ
Ջանկորոզովա Մարիամ Կադիրկուլի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության
դեղորայքով ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի
տնօրենի տեղակալ
Ժոլդոշևա Սաբիրգուլ Խամրակուլի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
տեխնիկական կարգավորման և չափագիտության վարչության
տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների գծով աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Իբրաիմովա Աիդա Նասիպբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության
դեղորայքով ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի
բժշկական արտադրատեսակների գրանցման վարչության պետի տեղակալ
Շարիպովա Այկերիմ Միկտիբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության
դեղորայքով ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի
բժշկական արտադրատեսակների արտադրության պայմանների
գնահատման հարցերով սեկտորի վարիչ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Աստապենկո Ելենա Միխայիլի՝ Առողջապահության ոլորտում վերահսկողության հարցերով դաշնային
ծառայության բժշկական արտադրատեսակների պետական հսկողության կազմակերպման և գրանցման վարչության պետ
Եգորով Եվգենի Եվգենիի՝ Դաշնային մաքսային ծառայության առևտրային սահմանափակումների,
արժութային և արտահանման հսկողության վարչության պետի տեղակալ
Կոշարսկայա Ալիսա Արկադիի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության դեղագործական և բժշկական արդյունաբերության զարգացման դեպարտամենտի նորմատիվ իրավական կանոնակարգման բաժնի պետ
Ներսեսյան Տատյանա Իգորի՝ Առողջապահության ոլորտում վերահսկողության հարցերով դաշնային
ծառայության «Բժշկական տեխնիկայի համառուսական գիտահետազոտական
և փորձագիտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային
հաստատության փորձաքննության բաժնի պետ
Սկուդարևա Օլգա Նիկոլայի՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության
ոլորտում վերահսկողության հարցերով դաշնային ծառայության սանիտարահամաճարակաբանական վերահսկողության վարչության
տարածքի սանիտարական պաշտպանության կազմակերպման հարցերով
բաժնի պետի տեղակալ