Հոդված 1
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների) և բժշկական տեխնիկայի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 11-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 11
Անցումային ժամանակահատվածը
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ բժշկական արտադրատեսակն արտադրողի կամ նրա լիազորված ներկայացուցչի ընտրությամբ, բժշկական արտադրատեսակի գրանցումը կարող է իրականացվել Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կամ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակը կարող է վերագրանցվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կարող է շրջանառվել այդ անդամ պետության տարածքում մինչև այդ բժշկական արտադրատեսակի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը՝ գրանցման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու իրավունքով:»: