Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

19 նոյեմբերի 2019 թվականի թիվ 184 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված՝ Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Գրիգորյան Հրանտ Սերգեյի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ

Կարապետյան Արտյոմ Էդուարդի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ

Մուրադյան Աշոտ Հովհաննեսի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Շարաֆյան Մնացական Գագիկի՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբուլաիսով Գալիմժան Ամանժոլի՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սուպիգալիև Ալդոնգար Սատիբալդիի՝ «KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի առաջատար փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիլդաև Բերիկբայ Կոոմատի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսասակագնային քաղաքականության վարչության մաքսային քաղաքականության և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ

Մամատով Նուրատ Ջենալիի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսասակագնային քաղաքականության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի վարիչ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Բեյշենալիև Ռուսլան Կուշտարբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային համագործակցության վարչության պետ

Իբրահիմով Նիյազբեկ Նուրլանի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի գլխավոր տեսուչ

Իվին Վլադիմիր Վլադիմիրի՝ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ

Իմանալիև Էրկին Էմիլի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության վերլուծության և ռիսկերի վարչության պետի տեղակալ

Մովսիսյան Լիլիթ Սամվելի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ

Նեդոստուպ Անդրեյ Վլադիմիրի՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության անուղղակի հարկման, գույքային հարկերի և այլ վճարների բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Սարգոբոնով Ուլան Էրլամբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության վերլուծության և ռիսկերի վարչության գլխավոր տեսուչ

Սկիբա Վլադիմիր Յուրիի՝ Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական տեղեկատվական-տեխնիկական մաքսային վարչության պետ

Տենտիմիշևա Դինարա Նասրեդինի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային վճարումների վարչության պետի տեղակալ, սակագնային կարգավորման բաժնի պետ

Տուրգամբաև Ռիսբեկ Սաբիրի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային գործընթացների մոնիթորինգի բաժնի պետ.

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Գ.Ա. Սաղոյանին, Ն.Դ. Ջանեկենովին և Տ.Ն. Գոլենդեևային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։