Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

նույնականացման տվյալներ՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել վարկային պատմության սուբյեկտին և (կամ) վարկային պատմության օգտատիրոջը.

վարկային պատմության ձևավորման աղբյուր՝ անձ, որը, Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրամադրում է վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկություններ.

վարկային պատմություն՝ վարկային պատմության սուբյեկտի և նրա պարտավորությունների մասին տեղեկություններ, որոնց կազմը սահմանվում է Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

վարկային հարաբերություններ՝ հարաբերություններ, որոնց շրջանակներում Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վարկային պատմության ձևավորման աղբյուրի նկատմամբ առաջանում են վարկային պատմության սուբյեկտի պարտավորությունները.

վարկային հաշվետվություն՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթուղթ, որը պարունակում է վարկային պատմությունների կազմի մեջ մտնող այն տեղեկությունները, որոնց անդրսահմանային փոխանակումն արգելված չէ Միության անդամ պետության օրենսդրությամբ.

վարկային պատմության օգտատեր՝ Միության անդամ պետության տարածքում գրանցված կազմակերպություն (իրավաբանական անձ), որը ստացել է վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը՝ վարկային հարաբերությունների ձևակերպման և (կամ) ձևակերպված վարկային հարաբերությունների դիտանցման նպատակով.

վարկային պատմության սուբյեկտի համաձայնություն՝ վարկային պատմության սուբյեկտի թույլտվությունը՝ վարկային պատմության օգտատիրոջը վարկային հաշվետվություն տրամադրելու համար.

վարկային պատմության սուբյեկտ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի առնչությամբ ձևավորվում է վարկային պատմություն կամ ուղարկվել է վարկային հաշվետվություն տրամադրելու վերաբերյալ հարցում.

լիազորված կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է վարկային պատմությունների հավաքում, մշակում, պահպանում և վարկային հաշվետվությունների տրամադրում՝ Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

լիազորված մարմին՝ Միության անդամ պետության մարմին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, ունի լիազորված կազմակերպությունների գործունեության նորմատիվ իրավական կարգավորում և (կամ) դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնելու լիազորություններ։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։