Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ՝ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 2 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 հուլիսի 2020 թվականի թիվ 12 քաղ. Մինսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ՝ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 2 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների կանոնավոր խորհրդակցությունների անցկացման մասին» թիվ 2 կարգադրությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1. Սահմանել, որ սույն կարգադրության 1-ին կետում նշված խորհրդակցությունները նախաձեռնվում են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող անդամ պետության կողմից, կազմակերպվում և անցկացվում են ըստ անհրաժեշտության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, խորհրդակցության օրակարգի նախագիծը ձևավորվում է անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության մարմինների առաջարկների հիման վրա:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։