ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 149 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՇՈՒԿԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները 2015-2019 թվականներին կիրառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` Վ. Նազարենկո
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի թիվ քաղ.
Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները 2015-2019 թվականներին կիրառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցի մասին
Ի գիտություն ընդունելով շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները 2015-2019 թվականներին կիրառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ 2023 թվականի II կիսամյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին զեկուցել շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները 2020-2022 թվականներին կիրառելու մասին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ա. Օվերչուկ