Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

16 մարտի 2021 թվականի թիվ 32 քաղ. Մոսկվա

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 113 կարգադրությամբ հաստատված՝ դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) փորձագիտական կոմիտեի կազմում Բելառուսի Հանրապետությունից ընդգրկել «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ Օլգա Բորիսի Ժուրավլյովային։

բ) «Ղազախստանի Հանրապետությունից» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղազախստանի Հանրապետությունից՝

Կաբդենովա

Ակմարալ Տալապի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ալմաթի քաղաքի տարածքային մասնաճյուղում լաբորատորիաներով հագեցված փորձարկման կենտրոնի ղեկավար

Մոլդախմետովա

Բայան Սալիկի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության վարչության անդամ՝ դեղամիջոցների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ

Սաբդենալիև

Դաուլետ Մուսրալիի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության օրենսդրության ներդաշնակեցման և ռազմավարության վարչության ղեկավար

գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Տ.Լ. Տումելյային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։