ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
10 մարտի 2022 թվականի թիվ 34 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 218 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝
Գալլ Մաքսիմ Վլադիմիրի՝ Կոլեգիայի նախագահի օգնական
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Տույբաևա Այնուրա Աբդիկալիկի՝ Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի առաջին տեղակալ.
բ) ուղղել աշխատանքային խմբի անդամի հայրանվան գրությունը՝ «Գալիմխանովա Նելլի Ֆիռդաթի»-ն դարձնել «Գալիմխանովա Նելլի Ֆիդռաթի».
գ) նշել աշխատանքային խմբի անդամի նոր պաշտոնը՝
Զուբով Յուրի Սերգեյի՝ Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայության ղեկավար.
դ) աշխատանքային խմբի կազմից հանել Մ.Ս. Բելովին և Ա.Մ. Կալմատովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Մ. Մյասնիկովիչ