ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29 մարտի 2022 թվականի թիվ 56 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 125 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորումը կատարելագործելու հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝
Իմանալիև Դանիյար Շարշենբեկի՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի տնօրեն
Հայաստանի Հանրապետությունից՝
Ասլանյան Արշակ Մարատի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի դեպարտամենտի պետի պաշտոնակատար
Ղազախստանի Հանրապետությունից՝
Ջետիբաևա Ալիյա Մուրատխանի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն
Միյատով Կայրատ Իսատայի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Սագնաև Երլան Երմեկի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքներից՝
Պոլուդեն Սերգեյ Անատոլիի՝ Մաքսային հարաբերությունների մասնակիցների հանրապետական միության նախագահ
բ) նշել աշխատանքային խմբի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Եսինա Իրինա Վլադիմիրի՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկաների ինտեգրման վարչության պետ՝ տնտեսական ինտեգրման գլխավոր վարչության պետի տեղակալ
Սուլթանգազիև Մարատ Ելեուսիզի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների առաջին փոխնախարար
Մամբետժունուշևա Էլնուրա Ռիսկելդիի՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության նախագահի տեղակալ (համակարգող Ղրղզստանի Հանրապետությունից, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորումը կատարելագործելու հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու)
Կարաբանով Գենադի Նիկոլայի՝ «Ղրղզստանի Հանրապետության լիազորված տնտեսական օպերատորների ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորման տնօրեն
գ) աշխատանքային խմբի կազմից հանել Բ.Զ. Բայսերկեևին, Ն.Լ Զուբիկին, Ն.Կ. Կարապետյանին, Վ.Ա. Սիմոնյանին, Բ.Ա. Ալիևին և Վ.Վ. Մացկևիչին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ