ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29 մարտի 2022 թվականի թիվ 57 քաղ. Մոսկվա
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 23-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Հայաստանի Հանրապետությունից՝
Ավանեսյան Ավագ Վահրամի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Դանիշև Ալնուր Բերիկի՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն, կառավարող տնօրեն
Իսմագուլով Սեյլխան Կալիակբարի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական գնումների և քվազիպետական հատվածի գնումների օրենսդրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Շոկաև Ռուսլան Տանիրբերգենի՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի գնումների և տեղական արտադրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Դոսալիև Բայալի Ատամիրզայի՝ Ղրղստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կից պետական գնումների դեպարտամենտի տնօրեն
Կալենդերով Ուլուգբեկ Իբրաիմի՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Սաբիրով Օմուրբեկ Կամբարալիի՝ Ղրղստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական գնումների դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Սուլտանբաև Ուլան Սադիրբայի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բիզնես միջավայրի քաղաքականության վարչության պետ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Ցիբուլսկայա Վիկտորիա Իգորի՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության պայմանագրային համակարգի ոլորտում բյուջետային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար.
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝
Դոսշչիևա Ալբինա Ակժիգիտի՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Կ.Ա. Բրուտյանին, Ա.Ե. Աբաևին, Մ.Կ. Աբդուալիևային, Ա.Օ. Մամբետաևին, Մ.Կ. Բայգոնչոկովին, Մ.Ի. Դույշեևին և Ա.Տ. Կոժոմբերդիևային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ