ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2 օգոստոսի 2022 թվականի թիվ 124 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2022 թվականի երկրորդ կիսամյակի արտասահմանյան գործուղումների պլանը։
2. Սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2022 թվականի երկրորդ կիսամյակի արտասահմանյան գործուղումների պլանն իրագործելիս հաշվի առնել համաճարակաբանական իրավիճակն աշխարհում:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝
իրենց իրավասության շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համակարգմամբ ապահովել միջազգային համագործակցության իրականացումը, պլանավորվող այցերի և տեղի ունեցած միջազգային կոնտակտների արդյունքների մասին տեղեկացումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգին համապատասխան.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արտասահմանյան գործուղումների ուղարկվող ներկայացուցիչների համար սահմանել հիմնավորված կոնկրետ նպատակներ և խնդիրներ՝ նշանակալի արդյունքների հասնելու համար:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2022 թվականի օգոստոսի 2-ի
թիվ 124 կարգադրությամբ
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2022 թվականի երկրորդ կիսամյակի արտասահմանյան գործուղումների
Գործուղման նպատակը (միջոցառումը) Գործուղման ժամկետները Նշանակման վայրը (երկիրը)
Բաժին 1. Կոլեգիայի նախագահի բլոկ
1. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այց Սերբիայի Հանրապետություն, Կոլեգիայի նախագահի հանդիպումներ Սերբիայի Հանրապետության ղեկավարության և գործարար համայնքի հետ III եռամսյակ Սերբիայի Հանրապետություն
2. Կոլեգիայի նախագահի հանդիպում Ուզբեկստանի Հանրապետության ղեկավարության հետ III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
3. Կոլեգիայի նախագահի մասնակցություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
4. Իրավական աջակցության ցուցաբերում՝ «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միության կենտրոնական մաքսային մարմինների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության միջև տեղեկատվության փոխանակման կարգի մասին» արձանագրության նախագծի նախապատրաստման հարցերով բանակցությունների անցկացման ընթացքում (Իրավական դեպարտամենտ) III եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
5. Իրավական աջակցության ցուցաբերում՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վարման ընթացքում (Իրավական դեպարտամենտ) III եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
6. Իրավական աջակցության ցուցաբերում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վարման ընթացքում (Իրավական դեպարտամենտ) III եռամսյակ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
7. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այց Կուբայի Հանրապետություն, Կոլեգիայի նախագահի հանդիպում Կուբայի Հանրապետության ղեկավարության հետ IV եռամսյակ Կուբայի Հանրապետություն
8. Կոլեգիայի նախագահի հանդիպում Եգիպտոսի Արաբական Հանրապետության ղեկավարության հետ IV եռամսյակ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
9. Կոլեգիայի նախագահի հանդիպում Հնդկաստանի Հանրապետության ղեկավարության հետ IV եռամսյակ Հնդկաստանի Հանրապետություն
10. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների (վարչապետների) խորհրդի նիստին IV եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
11. Կոլեգիայի նախագահի մասնակցություն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) գագաթաժողովին, հանդիպում Կամբոջայի Թագավորության ղեկավարության հետ IV եռամսյակ Կամբոջայի Թագավորություն
12. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 7.7 հոդվածի իրագործման հարցերի շուրջ բանակցություններ վարելիս իրավական աջակցության ցուցաբերում (Իրավական դեպարտամենտ) IV եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
13. Իրավական աջակցության ցուցաբերում՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վարման ընթացքում (Իրավական դեպարտամենտ) IV եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
Բաժին 2. Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 1-ին նիստի կազմակերպում և անցկացում, ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով աշխատանքային հանդիպումների ու խորհրդակցությունների անցկացում՝ Ինդոնեզիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ III եռամսյակ Ինդոնեզիայի Հանրապետություն
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 2-րդ նիստի կազմակերպում և անցկացում, Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների, բիզնես համայնքների, գիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ բանակցությունների, աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում, ելույթ՝ Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021 թվականի ապրիլի 30-ի փոխգործակցության հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 3-րդ նիստի կազմակերպում և անցկացում, Պերուի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև 2015 թվականի ապրիլի 6-ի փոխգործակցության» հուշագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում III եռամսյակ Պերուի Հանրապետություն
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 6-րդ նիստի կազմակերպում և անցկացում, Չիլիի Հանրապետության լիազորված պետական մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչների հետ ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների ու խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին» 2015 թվականի հունիսի 19-ի հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Չիլիի Հանրապետություն
5. Տաջիկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների համար Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի շուրջ միջազգային համաժողովներին, ֆորումներին և սեմինարներին III եռամսյակ Տաջիկստանի Հանրապետություն
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 4-րդ նիստի, «ԵԱՏՄ - Կամբոջա» բիզնես-ֆորումի, Կամբոջայի Թագավորության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխըմբռնման մասին» 2016 թվականի մայիսի 17-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում և անցկացում III եռամսյակ Կամբոջայի Թագավորություն
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 5-րդ նիստի կազմակերպում և անցկացում, «ԵԱՏՄ - Մոնղոլիա» բիզնես-ֆորումի կազմակերպում և մասնակցություն դրան, Մոնղոլիայի լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության մասին» 2015 թվականի հունիսի 17-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում III եռամսյակ Մոնղոլիա
8. Թուրքմենստանի լիազորված պետական մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչների համար Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի շուրջ միջազգային համաժողովներին, ֆորումներին, սեմինարներին և այլ միջոցառումների III եռամսյակ Թուրքմենստան
9. Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում, Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության լիազորված պետական մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների ու խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարության միջև համագործակցության զարգացման հարցերով III եռամսյակ Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության
10. Կուբայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի ներուժի և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին» 2018 թվականի մայիսի 31-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ, «ԵԱՏՄ-Կուբա. Հնարավորություններ՝ համագործակցության ակտիվացման համար» սեմինարի կազմակերպում, մասնակցություն «FIHAV 2022»-ին՝ 38-րդ միջազգային հավայան տոնավաճառին III եռամսյակ Կուբայի Հանրապետություն
11. Մասնակցություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
12. Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում՝ Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների համար, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի շուրջ միջազգային համաժողովներին, ֆորումներին, սեմինարներին՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին» 2021 թվականի ապրիլի 30-ի հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
13. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) Կայուն զարգացման բնագավառում նպատակներին հասնելու վիճակագրության հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանին III եռամսյակ Թաիլանդի Թագավորություն
14. Մասնակցություն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2018 թվականի նոյեմբերի 14-ի հուշագրի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) համագործակցության պլանի իրագործման շրջանակներում III եռամսյակ Կամբոջայի Թագավորություն
15. Մասնակցություն «ԵԱՏՄ-Լատինական և Կենտրոնական Ամերիկա» անդրսահմանային տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ միջազգային ֆորումին III եռամսյակ Գվատեմալայի Հանրապետություն
16. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) կողմից կազմակերպվող «Պարտքի կառավարում» միջազգային համաժողովին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
17. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) առևտրի և զարգացման հարցերով խորհրդի զարգացման ֆինանսավորման հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նստաշրջանին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
18. Մասնակցություն Կայուն զարգացման բնագավառում նպատակներին հասնելու մասով՝ Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի բազմակողմանի ենթատարածաշրջանային ֆորումին IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
19. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 1-ին նիստի կազմակերպում և անցկացում, ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով աշխատանքային հանդիպումների ու խորհրդակցությունների անցկացում Մարոկկոյի Թագավորության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ IV եռամսյակ Մարոկկոյի Թագավորություն
20. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 2-րդ նիստի կազմակերպում և անցկացում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև համագործակցության մասին» 2019 թվականի մայիսի 31-ի հուշագրի իրագործման հարցերի շուրջ բանակցությունների վարում IV եռամսյակ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն
21. Մասնակցություն ԲՐԻԿՍ գագաթաժողովին, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում՝ ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերի շուրջ IV եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
22. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2019 թվականի հոկտեմբերի 24-ի հուշագրի իրականացման հարցերի շուրջ Աֆրիկյան միության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում և կազմակերպության գլխավոր գրասենյակում Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում IV եռամսյակ Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն
23. Մյանմայի Միության Հանրապետության լիազորված պետական մարմինների ու բիզնես համայնքների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների ու խորհրդակցությունների անցկացում՝ ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերի շուրջ, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում IV եռամսյակ Մյանմայի Միության Հանրապետություն
24. Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի և խորհրդակցությունների անցկացում՝ Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչների համար, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի շուրջ միջազգային համաժողովներին, ֆորումներին, սեմինարներին և այլ միջոցառումների՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին» 2021 թվականի ապրիլի 30-ի հուշագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
25. Մասնակցություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպվող «Մեկ գոտի- մեկ ուղի» և ԵԱՏՄ» համաժողովին IV եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
26. Մասնակցություն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) գագաթաժողովին, Կամբոջայի Թագավորության ղեկավարության, ՀԱԱՊԱ անդամ պետությունների լիազորված պետական մարմիններին ու ՀԱԱՊԱ քարտուղարության հետ աշխատանքային հանդիպումների անցկացում՝ ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով IV եռամսյակ Կամբոջայի Թագավորություն
27. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի՝ միգրացիայի վիճակագրության վերաբերյալ սեմինարին և աշխատանքային նիստին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
28. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի՝ վիճակագրական տվյալների հավաքագրման վերաբերյալ փորձագետների խորհրդակցությանը IV եռամսյակ Իտալիայի Հանրապետություն
Բաժին 3. Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) սոցիալական զարգացման հարցերով կոմիտեի յոթերորդ նստաշրջանին III եռամսյակ Թաիլանդի Թագավորություն
2. Մասնակցություն ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) «Ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխում» III աշխատանքային խմբի նստաշրջանին III եռամսյակ Ավստրիայի Հանրապետություն
3. Մասնակցություն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
4. Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միգրացիայի շուրջ միջազգային երկխոսությանը IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
5. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ամենամյա ֆորումին IV եռամսյակ Ֆրանսիայի Հանրապետություն
6. Մասնակցություն արտադրական ներուժի ավելացման և կայուն զարգացման նպատակով Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) կողմից կազմակերպվող՝ ներդրումների, նորարարությունների ու ձեռնարկատիրության հարցերով փորձագետների խորհրդակցությանը IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
7. Մասնակցություն զբոսաշրջության արդյունաբերության զարգացման հարցերով ֆորումին IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
8. Մասնակցություն Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) ամենամյա համաժողովին IV եռամսյակ Մարոկկոյի Թագավորություն
9. Մասնակցություն Ապահովագրական շուկայի ոլորտում կարգավորողների և ապահովագրական (վերաապահովագրման) կազմակերպությունների (Insurance of Europe) համար միջազգային համաժողովին IV եռամսյակ Չեխիայի Հանրապետություն
10. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջազգային հարկային համաժողովին IV եռամսյակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
11. Մասնակցություն Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
Բաժին 4. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն «Asia Tech х Singapore 2022» թվային տեխնոլոգիաների վերաբերյալ միջազգային ֆորումի գործարար ծրագրին, Սինգապուրի Հանրապետության գործարար համայնքների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համալիրների թվայնացման, թվայնացման գործընթացների նորմատիվ կարգավորման, գյուղատնտեսության թվայնացման համար կադրերի նախապատրաստման, տվյալ ոլորտում պետության և բիզնեսի որոշումների մոտարկման և գյուղատնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայման հարցերով III եռամսյակ Սինգապուրի Հանրապետություն
2. Արգենտինայի Հանրապետության ագրոարդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության մասին» 2019 թվականի օգոստոսի 1-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Արգենտինայի Հանրապետություն
3. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (Նախարարի) մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) խորհրդի նիստին, հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) գլխավոր տնօրենի հետ III եռամսյակ Իտալիայի Հանրապետություն
4. Մասնակցություն Ուղղահայաց հողագործության 2-րդ գլոբալ ցուցահանդեսին և պարենային անվտանգության և սննդի հարցերին նվիրված համաժողովին III եռամսյակ Արաբական Միացյալ Էմիրություններ
5. Մասնակցություն Դեղագործական արդյունաբերության համար բաղադրամասերի ու հումքային նյութերի 15-րդ միջազգային ցուցահանդեսին IV եռամսյակ Հնդկաստանի Հանրապետություն
6. Մասնակցություն «FIHAV 2022»-ին՝ 38-րդ միջազգային հավայան տոնավաճառին IV եռամսյակ Կուբայի Հանրապետություն
7. Մասնակցություն Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության (ՊԱԻԿ) 6-րդ գլխավոր ասամբլեային IV եռամսյակ Մարոկկոյի Թագավորություն
8. Մասնակցություն «ԻՆՆՈՊՐՈՄ։ Մեծ արդյունաբերական շաբաթ Ինդոնեզիայում» ցուցահանդեսի գործարար ծրագրին IV եռամսյակ Ինդոնեզիայի Հանրապետություն
9. Մասնակցություն Գյուղատնտեսության հարցերով «Agritech Israel 2022» միջազգային ցուցահանդեսին և համաժողովին, Իսրայելի Պետության գյուղատնտեսության և ագրարային զարգացման նախարարության և Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարարությանն առընթեր միջազգային համագործակցության զարգացման գործակալության (ՄԱՇԱՎ) ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ ագրոարդյունաբերական համալիրում նորարարական-տեխնոլոգիական ոլորտում կոոպերացիայի զարգացման համար հարթակի ստեղծման հարցով IV եռամսյակ Իսրայելի Պետություն
10. Սաուդյան Արաբիայի Թագավորության շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների ու գյուղատնտեսության նախարարության հետ աշխատանքային հանդիպման անցկացում՝ արդյունաբերական քաղաքականության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության խորացման հարցով, մասնակցություն «Saudi Agriculture 2022»-ին՝ գյուղատնտեսության, մելիորացիայի, ագրոարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին IV եռամսյակ Սաուդյան Արաբիայի Թագավորություն
11. Քուվեյթի Պետության գյուղատնտեսության և ձկնային ռեսուրսների նախարարության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման անցկացում՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացման հարցով IV եռամսյակ Քուվեյթի Պետություն
Բաժին 5. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում համատեղ կոմիտեի նիստին III եռամսյակ Սերբիայի Հանրապետություն
2. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստին III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
3. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպում Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարության հետ՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցով III եռամսյակ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
4. Եգիպտոսի Արաբական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ III եռամսյակ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
5. Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ III եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
6. Հնդկաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Հնդկաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ III եռամսյակ Հնդկաստանի Հանրապետություն
7. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխման շուրջ բանակցությունների վարում III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
8. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի մեջ փոփոխությունների կատարման շուրջ III եռամսյակ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
9. Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության 2021-2023 թվականների միջոցառումների պլանի իրագործման շուրջ III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
10. Արաբական Միացյալ Էմիրությունների լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև, ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման շրջանակներում համատեղ հետազոտական խմբի աշխատանքի հետ կապված հարցերի շուրջ III եռամսյակ Արաբական Միացյալ Էմիրություններ
11. Սերբիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում ապրանքների ծագման սերտիֆիկացման ու վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի մշակման ու կիրառման հարցերի շուրջ III եռամսյակ Սերբիայի Հանրապետություն
12. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ ապրանքների ծագման սերտիֆիկացման ու վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի մշակման ու կիրառման հարցերի շուրջ բանակցությունների վարում՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
13. Ստուգիչ այցերի անցկացում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում III եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
14. Մասնակցություն որպես դիտորդներ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) ներդաշնակեցված համակարգի՝ մաքսային գնահատման հարցերով տեխնիկական կոմիտեի և վերանայման հարցերով ենթակոմիտեի աշխատանքին III եռամսյակ Բելգիայի Թագավորություն
15. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գծով դատաքննություններին III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
16. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
17. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ հատուկ պաշտպանական միջոցների, սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների, հակագնագցման գործելակերպի գծով կոմիտեների և Կանոնների հարցերով բանակցային խմբի նիստերին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
18. Մոնղոլիայի լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ IV եռամսյակ Մոնղոլիա
19. Սերբիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկկողմանի պաշտպանական միջոցների կիրառման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 21-րդ հոդվածին համապատասխան IV եռամսյակ Սերբիայի Հանրապետություն
20. Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ IV եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
21. Ինդոնեզիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ IV եռամսյակ Ինդոնեզիայի Հանրապետություն
22. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխման շուրջ բանակցությունների վարում IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
23. Ստուգիչ այցերի անցկացում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում IV եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
24. Ստուգիչ այցերի անցկացում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
25. Մասնակցություն Եվրասիական տնտեսական XV ֆորումին IV եռամսյակ Իտալիայի Հանրապետություն
26. Մասնակցություն՝ որպես դիտորդներ, Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) ներդաշնակեցված համակարգի վերանայման հարցերով ենթակոմիտեի աշխատանքին IV եռամսյակ Բելգիայի Թագավորություն
27. Մասնակցություն՝ որպես դիտորդներ, Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) ներդաշնակեցված համակարգի մաքսային գնահատման հարցերով տեխնիկական կոմիտեի և վերանայման հարցերով ենթակոմիտեի աշխատանքին IV եռամսյակ Բելգիայի Թագավորություն
28. Մասնակցություն Ներմուծվող ապրանքների չինական միջազգային ցուցահանդեսին IV եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
29. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գծով դատաքննություններին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
Բաժին 6. Տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նիստին III եռամսյակ Իսրայելի Պետություն
2. Մասնակցություն «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի՝ թունաքիմիկատների մնացորդների հարցերով կոմիտեի նիստին III եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
3. Մասնակցություն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին III եռամսյակ Տաջիկստանի Հանրապետություն
4. Մասնակցություն Միավորված Ազգերի Կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նիստին III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
5. Մասնակցություն Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական ու միջերկրածովային կազմակերպության (ԲԿՊԵԿ) խորհրդի նիստին III եռամսյակ Ֆրանսիայի Հանրապետություն
6. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում ստեղծված համատեղ հանձնաժողովի նիստին III եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
7. Մասնակցություն անասնաբուժասանիտարական միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ կլոր սեղաններին, սեմինարներին, համաժողովներին՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Մոնղոլիա
8. Մասնակցություն Եվրոպայի և Ասիայի երկրների միջազգային սպառողական ֆորումին (Consumers International) III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
9. Մասնակցություն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) տարածաշրջանային հանձնաժողովի 30-րդ համաժողովի աշխատանքին՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2014 թվականի հունվարի 10-ի հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Իտալիայի Հանրապետություն
10. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի շուրջ սեմինարներին, խորհրդակցություններին, կլոր սեղաններին ու այլ միջոցառումների՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին» 2021 թվականի ապրիլի 30-ի հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
11. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի շուրջ սեմինարներին, խորհրդակցություններին, կլոր սեղաններին և այլ միջոցառումների՝ «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի ստանդարտի ու չափագիտության գործակալության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Մոնղոլիա
12. Առաջին սպառողական ֆորումի կազմակերպում և անցկացում՝ Իսրայելի Պետության սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով պետական խորհրդի հետ համատեղ IV եռամսյակ Իսրայելի Պետություն
13. Մասնակցություն Էլեկտրատեխնիկական միջազգային հանձնաժողովի (ԷՄՀ) կողմից կազմակերպվող 86-րդ ընդհանուր ժողովին IV եռամսյակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
14. Մասնակցություն «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի՝ ճարպերի և յուղերի հարցերով կոմիտեի նիստին IV եռամսյակ Մալայզիա
15. Մասնակցություն Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նիստին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի միջև Ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման բնագավառում 2013 թվականի հունիսի 7-ի հուշագրի դրույթների իրագործման շրջանակներում IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
16. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի նորմատիվ կարգավորման ոլորտում ստանդարտացման և համագործակցության բնագավառում քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի նիստին (ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ԱԽ 6) IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
17. Մասնակցություն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ)՝ «Կենդանիների նոր հիվանդությունների առաջացման դեպքում պետական անասնաբուժական ծառայությունների փոխգործակցության արդիական հարցեր» համաժողովին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև 2014 թվականի հունվարի 10-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Շվեդիայի Թագավորություն
18. Մասնակցություն կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերի շուրջ կլոր սեղաններին, սեմինարներին, համաժողովներին և այլ միջոցառումների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության 2021-2023 թվականների միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
19. Մասնակցություն Տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնների համաձայնեցման համար անցկացվող համաշխարհային ֆորումին IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
Բաժին 7. Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միության կենտրոնական մաքսային մարմինների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության միջև տեղեկատվության փոխանակման կարգի մասին» արձանագրության ստորագրում III եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Ուզբեկստանի Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության 2021-2023 թվականների միջոցառումների պլանին համապատասխան III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
3. Աշխատանքային հանդիպման անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերի շուրջ III եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
4. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ)՝ տվյալների մոդելի մշակման հարցերով աշխատանքային խմբի նիստին III եռամսյակ Բելգիայի Թագավորություն
5. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի՝ ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի՝ տրանսպորտի հետ կապված մաքսային հարցերով աշխատանքային խմբի (WP.30) և «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» մաքսային կոնվենցիայի վարչական կոմիտեի (АС.2) նիստերին III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
6. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության վերանայված՝ Կիոտոյի կոնվենցիայի հարցերով կառավարման կոմիտեի նիստին III եռամսյակ Բելգիայի Թագավորություն
7. Մոնղոլիայի գլխավոր մաքսային վարչության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև 2015 թվականի հունիսի 17-ի համագործակցության հուշագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Մոնղոլիա
8. Ուզբեկստանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության 2021-2023 թվականների միջոցառումների պլանին համապատասխան IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
9. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) միջազգային առևտրի անվտանգության և պարզեցման շրջանակային ստանդարտների հարցերով աշխատանքային խմբի նիստին IV եռամսյակ Բելգիայի Թագավորություն
10. Մասնակցություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մաքսային ծառայության և համատեղ կոմիտեի հետ տեղեկատվության փոխանակման կազմակերպման հարցերով աշխատանքային խմբի նիստերին՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
11. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մաքսային վարչարարության զարգացման շուրջ համաժողովին IV եռամսյակ Բելգիայի Թագավորություն
12. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններին IV եռամսյակ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
13. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 7.7 հոդվածի իրագործման շուրջ բանակցություններին IV եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
14. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային գործարար գործառնությունների կենտրոնի (ՄԱԿ-ի ԱԷՊԿ) 39-րդ ֆորումի աշխատանքին, փոխգործակցություն «մեկ պատուհանի» մեխանիզմների ներդրման հարցերի շուրջ IV եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
15. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մշտական տեխնիկական կոմիտեի նիստին IV եռամսյակ Բելգիայի Թագավորություն
Բաժին 8. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստին III եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
2. Մասնակցություն համատեղ աշխատանքային խմբի նիստին, Մոնղոլիայի լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ էներգետիկայի ու ենթակառուցվածքի ոլորտում համագործակցության զարգացման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև 2015 թվականի հունիսի 17-ի համագործակցության հուշագրի իրագործման շրջանակներում III եռամսյակ Մոնղոլիա
3. Մասնակցություն «Elenex Indonesia 2022» միջազգային համաժողովին III եռամսյակ Ինդոնեզիայի Հանրապետություն
4. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) տրանսպորտի հարցերով կոմիտեի նիստին IV եռամսյակ Թաիլանդի Թագավորություն
5. Մասնակցություն բարձր մեծ լարման էլեկտրական համակարգերի հարցերով միջազգային խորհրդի (CIGRE) կողմից կազմակերպվող միջազգային համաժողովին IV եռամսյակ Սաուդյան Արաբիայի Թագավորություն
6. Մասնակցություն «Էներգետիկայի հուսալի և կայուն ապագան» (SIEW) սինգապուրյան միջազգային էներգետիկ շաբաթին IV եռամսյակ Սինգապուրի Հանրապետություն
7. Մասնակցություն ENTSOG Գազատրանսպորտային համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի և ICE էներգետիկ բորսաների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպմանը IV եռամսյակ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
8. Մասնակցություն DENА Գերմանական էներգետիկ գործակալության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպմանը IV եռամսյակ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
9. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ IV եռամսյակ Իրանի Իսլամական Հանրապետություն
10. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպում Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն
Բաժին 9. Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ մրցակցության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի 20-րդ նստաշրջանին III եռամսյակ Շվեյցարիայի Համադաշնություն
2. Մասնակցություն Մրցակցության միջազգային ցանցի (International Competition Network) աշխատանքային խմբերի նիստերին III եռամսյակ Ավստրիայի Հանրապետություն
3. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մրցակցության հարցերի շուրջ հունգարական տարածաշրջանային կենտրոնի սեմինարին III եռամսյակ Հունգարիա
4. Աշխատանքային այց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկաների կարգավորման պետական վարչություն, Եվրասիական տնտեսական միության՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում գործունեության շնորհանդեսի անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության միջև մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման բնագավառում համագործակցության ոլորտում 2021 թվականի նոյեմբերի 16-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
5. Աշխատանքային այց Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողով (COMESA)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով IV եռամսյակ Մալավիի Հանրապետություն
6. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մրցակցության վերաբերյալ համաշխարհային ֆորումին IV եռամսյակ Ֆրանսիայի Հանրապետություն
Բաժին 10. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ
1. Մասնակցություն Ուզբեկստանի Հանրապետության լիազորված մարմինների հետ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեության հարցերի շուրջ խորհրդակցությունների ու աշխատանքային հանդիպումներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021 թվականի ապրիլի 30-ի փոխգործակցության հուշագրի իրագործման շրջանակներում IV եռամսյակ Ուզբեկստանի Հանրապետություն