Հոդված 10
Հոդված 10
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետության՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իր կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից։
2. Կողմի անվանման փոփոխության և (կամ) դրա գործառույթներն այլ մարմնի փոխանցելու դեպքում տվյալ Կողմն անվանումը փոփոխելու (գործառույթները ուրիշ մարմնի փոխանցելու) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և ավանդապահին։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է _____ քաղաքում 202_ թվականի _____ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության
կողմից Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության հարցերով նախարարության կողմից Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության
կողմից Ղրղզստանի Հանրապետության
մշակույթի, տեղեկատվության,
սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարարության կողմից Զբոսաշրջության հարցերով դաշնային գործակալության կողմից