Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 հոկտեմբերի 2022 թվականի թիվ 25 քաղ. Երևան

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապրանքների փոխադրումների հետագծման, ապրանքների առաքման վերահսկողության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեխանիզմի և տեղեկատվական համակարգի փորձարկման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում այդպիսի հետագծման ներդրման մասով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին նախապատրաստելու նպատակներով՝

1. Դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը հետևյալ խնդրանքով.

մշակել Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխադարձ առևտրում ապրանքները տրանսպորտի երկաթուղային և (կամ) ավտոմոբիլային տեսակներով փոխադրելիս էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկում (այսուհետ՝ փորձարկում) իրականացնելու կազմակերպման հարցը.

կազմակերպել փորձարկման իրականացումը.

մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել փորձարկման արդյունքների մասին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։