ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
28 սեպտեմբերի 2022 թվականի թիվ 166 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 13-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 208 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրի մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2022 թվականի սեպտեմբերի 28-ի
թիվ 166 կարգադրության
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրի մեջ կատարվող
17-րդ, 21-րդ, 22-րդ, 29-րդ, 30-րդ,42-րդ և 43-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Եվրասիական տնտեսական միության անդամ
պետությունների ապրանքների արտաքին և
փոխադարձ առևտրի արդյունքների մասին 2021 թվական՝ հունվար-նոյեմբեր հունվար - դեկտեմբեր հունվարի 14
փետրվարի 15
2022 թվական՝ հունվար մարտի 15».
«21. Եվրասիական տնտեսական միության անդամ
պետությունների ապրանքների փոխադարձ
առևտրի մասին 2021 թվական՝ հունվար-նոյեմբեր հունվար-դեկտեմբեր հունվարի 20
փետրվարի 21
2021 թվական
(ճշգրտված տվյալներ) օգոստոսի 5
2022 թվական՝ հունվար մարտի 21
22. Եվրասիական տնտեսական միության անդամ
պետությունների ապրանքների արտաքին
առևտրի մասին 2021 թվական՝ հունվար-նոյեմբեր հունվար - դեկտեմբեր հունվարի 20
փետրվարի 21
2021 թվական
(ճշգրտված տվյալներ) օգոստոսի 5
2022 թվական՝ հունվար մարտի 21».
«29. Եվրասիական տնտեսական միության անդամ
պետությունների ապրանքների փոխադարձ առևտուրը2,7 2021 թվական՝ հունվար-նոյեմբեր հունվար - դեկտեմբեր հունվարի 21
փետրվարի 22
2021 թվական
(ճշգրտված տվյալներ) օգոստոսի 8
2022 թվական՝ հունվար մարտի 22
30. Եվրասիական տնտեսական միության անդամ
պետությունների ապրանքների արտաքին առևտուրը3,7 2021 թվական՝ հունվար-նոյեմբեր հունվար - դեկտեմբեր հունվարի 21
փետրվարի 22
2021 թվական
(ճշգրտված տվյալներ) օգոստոսի 8
2022 թվական՝ հունվար մարտի 22».
«42. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության,
Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի
Դաշնության վերաբերյալ արտաքին տնտեսական
կապերի վիճակագրության հարցերով՝ ԱՊՀ
վիճակագրական կոմիտեի թիվ 3 հարցաշարի
3.1, 3.2, 3.5-3.7 և 3.10-րդ աղյուսակները.4 2021 թվական՝ հունվար – դեկտեմբեր փետրվարի 15
43. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի
Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության,
Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի
Դաշնության վերաբերյալ արտաքին տնտեսական
կապերի վիճակագրության հարցերով՝ ԱՊՀ
վիճակագրական կոմիտեի թիվ 3 հարցաշարի
3.3, 3.4, 3.8 և 3.9-րդ աղյուսակները.4 2021 թվական՝ հունվար – դեկտեմբեր փետրվարի 18»: