Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 196 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 հունիսի 2023 թվականի թիվ 76 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 196 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին» թիվ 196 կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) նշված կարգադրությամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Համակարգող խմբի ղեկավարի որոշմամբ օպերատիվ քննարկում պահանջող առանձին հարցերով քվեարկությունը կարող է ապահովվել առանց նիստ անցկացնելու (առանց քննարկելու և քվեարկելու համար համակարգող խմբի անդամների համատեղ ներկայության)՝ հեռակա քվեարկության միջոցով։ Այդ դեպքում համակարգող խմբի պատասխանատու քարտուղարը համակարգող խմբի անդամներին է ուղարկում (այդ թվում՝ էլեկտրոնային ձևով) հեռակա քվեարկության համար հարցերի ցանկը, որը ձևավորվում է այն հարցերի թվից, որոնց առնչությամբ բացակայում են փորձագիտական խմբերի դիտողությունները։

Հեռակա քվեարկության համար հարցերի ցանկի վերաբերյալ համակարգող խմբի անդամների դիրքորոշումները գրավոր ներկայացվում են համակարգող խմբի ղեկավարին՝ նշված նյութերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հեռակա քվեարկության արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում արձանագրվում են համակարգող խմբի անդամների դիրքորոշումները՝ քննարկվող հարցերի վերաբերյալ համակարգող խմբի անդամի դիրքորոշման մասին տեղեկատվությունը պարունակող վերջին նամակի՝ համակարգող խմբի ղեկավարի կողմից ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։».

բ) նշված կարգադրությամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Մալաև Նազարբեկ Կամալդինի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Յուրին Միխայիլ Նիկոլայի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

աշխատանքային խմբի կազմից հանել Ա.Դ. Ուսենբեկովային և Ա.Ա. Ուչենովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։