ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 հունվարի 2023 թվականի թիվ 3
քաղ. Մոսկվա
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 23-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Հայաստանի Հանրապետությունից՝
Կոստանյան Աննա Ռուբենի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության
պաշտպանության հանձնաժողովի մրցակցության գնահատման
և վերահսկողության վարչության համակենտրոնացումների,
պետական աջակցության և պետական գնումների հսկողության
բաժնի պետ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Այուպով Նուրմուհամեդ Նուրլանի՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և
ենթակառուցվածքային զարգացման նախարարության
արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի
տնօրենի տեղակալ
Ժարկենով Թիմուր Զեիլի՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի
ազգային պալատի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ
Զակիր Թեմիրլան Ժակսիբաևի՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և
ենթակառուցվածքային զարգացման նախարարության
արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի
արդյունաբերության ճյուղերում ինտեգրացիոն գործընթացների
վարչության ղեկավար
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Կատագանով Մուսա Կատագանի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի
նախարարության բիզնես միջավայրի քաղաքականության
վարչության պետ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Դոբկին Ալեքսեյ Գենադիի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման
նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի
տնօրեն.
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝
Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման
նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական
համագործակցության դեպարտամենտի տնօրեն.
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Լ.Վ. Ղազարյանին, Ն.Կ. Կարապետյանին, Ա.Ա. Դոսշչիևային և Ու.Ս. Սուլթանբաևային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ