Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված տեղեկատվության հիման վրա իր պետության տարածքում իրավունք ունի անցկացնելու ստուգում՝ մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների գործունեության նկատմամբ։

Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), ստուգումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

2. Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որտեղ գրանցված է հաճախորդների հետ փոխգործակցության կարգի մասով այնպիսի խախտում թույլ տված բրոքերը, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ձեռնարկում է խախտումների վերացմանը և (կամ) այդ բրոքերին և (կամ) նշված խախտումը կատարած այլ անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված ազդեցության միջոցներ և համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

Նշված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման կազմակերպչի) կողմից, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ այդ լիազորված մարմինների միջև համաձայնեցմամբ, եթե այդպիսի ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։

3. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների խախտման դեպքում, այդ թվում՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու ոլորտում, ձեռնարկում է ազդեցության միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) այդպիսի խախտումներ կատարած բրոքերին կամ դիլերին և (կամ) այլ անձանց պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը։

Նշված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման կազմակերպչի) կողմից, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ այդ լիազորված մարմինների միջև համաձայնեցմամբ, եթե այդպիսի ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։

4. Բորսան (առևտրի կազմակերպիչը) իրավունք ունի կասեցնելու (դադարեցնելու) մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ այդ բրոքերի կամ դիլերի կողմից բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոնների, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների խախտման դեպքում, այդ թվում՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու ոլորտում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

Բորսան (առևտրի կազմակերպիչը) կասեցնում (դադարեցնում) է մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ համապատասխան բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելու (դադարեցնելու) անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմնից ստանալու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

5. Սույն համաձայնագրով չնախատեսված այլ խախտումների վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմնում ստացվելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) համապատասխան բրոքերին կամ դիլերին և (կամ) նշված խախտումները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը։

Նշված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման կազմակերպչի) կողմից, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ այդ լիազորված մարմինների միջև համաձայնեցմամբ, եթե այդպիսի ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։

6. Եթե սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը, ընդունվել է որոշում՝ համապատասխան բրոքերին կամ դիլերին և (կամ) այլ անձանց նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու վերաբերյալ, այդ լիազորված մարմինը, համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է այն անդամ պետության՝ նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

7. Այն անդամ պետության՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), բորսային (առևտրի կազմակերպչին) ծանուցում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից բրոքերին կամ դիլերին ստուգելու արդյունքների մասին, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը։

Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից խախտում հայտնաբերվելու դեպքում, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը, բորսան (առևտրի կազմակերպիչը) իրականացնում է գործողություններ՝ ուղղված բրոքերի կամ դիլերի նկատմամբ ազդեցության միջոցների կիրառմանը, ներառյալ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության կասեցումը (դադարեցումը)։

8. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ստացած՝ մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի կողմից իր նկատմամբ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ընդունված որոշումների կատարումից խուսափելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը, կիրառում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ ուղղված բրոքերի կամ դիլերի կողմից տվյալ որոշումների կատարման ապահովմանը։

9. Պատասխանատվության միջոցների կիրառման և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և լիազորված մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման ապահովման հետ կապված հարցերը, ինչպես նաև սույն համաձայնագրով չկարգավորված այլ հարցեր, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։