Հոդված 5
Հոդված 5
1. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), սահմանում է բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից հետևյալ տեղեկատվությունը ներկայացվելու կարգն ու ժամկետները.
1) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մասնակցության թույլտվության (թույլտվության վերականգնման) մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.
2) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների և (կամ) դիլերների մասնակցության թույլտվության կասեցման (դադարեցման) մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.
3) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ունեցող՝ մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.
4) բրոքերների (նրանց հաճախորդների) և մյուս անդամ պետությունների դիլերների կողմից այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների հնարավոր խախտումների մասին վկայող հատկանիշների վերաբերյալ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու ոլորտում.
5) մյուս անդամ պետությունների բրոքերների կողմից իրենց անդամ պետության օրենսդրության այնպիսի պահանջների հնարավոր խախտումների մասին վկայող հատկանիշների վերաբերյալ, որոնք վերաբերում են բրոքերի՝ հաճախորդների հետ փոխգործակցության կարգին (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում).
6) բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից հայտնաբերված՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված պահանջների ու արգելքների՝ մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների կողմից էական խախտումների փաստերի վերաբերյալ։ Խախտումների էական լինելու չափորոշիչները կարող են սահմանվել բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններին և (կամ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը).
7) այլ խախտումների, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) և (կամ) այն անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ, որի տարածքում գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ, 5-7-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), իրականացնում է այդ տեղեկատվության փոխանցումն այն անդամ պետությունների լիազորված մարմիններին, որտեղ գրանցված են բրոքերներն ու դիլերները, հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն տեղեկատվությունն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ։
3. Լիազորված մարմինը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իր պաշտոնական կայքում, հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը.
1) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցման (վերսկսման) կամ մասնագիտական գործունեության կասեցման (վերսկսման) վերաբերյալ՝ նշելով կասեցման (վերսկսման օրը) ժամկետը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
2) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) լիցենզիան (թույլտվությունը) չեղարկելու (գործողությունը դադարեցնելու, ուժը կորցրած ճանաչելու) կամ մասնագիտական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով լիցենզիան (թույլտվությունը) չեղարկելու (գործողությունը դադարեցնելու, ուժը կորցրած ճանաչելու) կամ մասնագիտական գործունեությունը դադարեցնելու ամսաթիվը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
3) արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից առանձին գործառնությունների կատարման արգելքների կամ սահմանափակումների սահմանման վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակման պարտականությունը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ նշելով արգելքի (սահմանափակման) ժամկետը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող 3 օրացուցային օրվանից ոչ ուշ։
4. Լիազորված մարմինը հրապարակում է բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) նկատմամբ կիրառվող այլ միջոցների մասին տեղեկատվությունը, եթե այդ տեղեկատվության հրապարակումը նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ՝ այդ օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում։